ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը։ Ծրագրում ընդգրկված են տարբեր ժանրերի ավելի քան 20 հայկական և արտասահմանյան մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոստենդափ։ Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայությունից։
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ։ Արտասահմանյան բեմադրություններից հանդիսատեսին կցուցադրվեն «Մոնոկլ» մոնոներկայացումների միջազգային փառատոնի հաղթող ճանաչված երկու ռուսական ներկայացումներ և մեկ ներկայացում Բելառուսից։ Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև Ռուսաստանից ժամանած հայտնի արտ-մենեջերների, ռեժիսորների և դերասանների վարպետության դասեր։
«Մենք ուրախ ենք աջակցելու ARMMONO փառատոնին, որը վառ իրադարձություն է դարձել երկրի մշակութային կյանքում։ Այս միջոցառումը ավելի քան երկու տասնամյակ միավորում է տաղանդավոր դերասանների, ռեժիսորների և բոլոր նրանց, ովքեր գնահատում և սիրում են արվեստը։ Նման միջոցառումները նպաստում են թատերական արվեստի զարգացմանը և տարբեր երկրների ստեղծագործական թիմերի միջև փոխգործակցության ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս տարվա բոլոր ներկայացումները մեծ հետաքրքրություն կառաջացնեն հանդիսատեսի մոտ և կգրավեն թատերական ստեղծագործության նոր երկրպագուներ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«ARMMONO փառատոնը գոյություն ունի ավելի քան 20 տարի։ Մոնոներկայացումն աշխարհում ճանաչված ժամանակակից թատերական ժանրերից է, որը հարազատ է դարձել մեր հանդիսատեսին նույնպես։ Մենք շատ շնորհակալ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մեզ նման լայնածավալ նախագծում, որն, անկասկած, կարևոր դեր կունենա հայկական մշակույթի զարգացման և միջազգային հարաբերությունների ամրապնդման գործում»,- նշել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և թատերական ներկայացումների ժամանակացույցը կարելի է գտնել փառատոնի պաշտոնական կայքում և սոցիալական էջերում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է առաջնորդության մասին բիզնես-գրքի հրատարակմանը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերում բացել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիներ
- Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ Ռուսաստանից առանց միջնորդավճարի
- Արա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Սաղաթել Հարությունյանի գրքի նոր հրատարակությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է կորպորատիվ հաճախորդների սպասարկման նոր գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան