Հիմա ասում են՝ չէ, էլ բանտեր ընկնելով չեք պրծնելու, դուք նաև խոշտանգվելու եք․ Տաթև Վիրաբյան
«Սամվելն այն երիտարսարդ էր, որը Սայաթ Նովա փողոցում Նիկոլի երեսին ասել էլ, թե ով է նա, ինչից էլ վրդովմունք էր առաջացել իշխանական որոշ շրջանակում, որոշները սկսել էին վգստալ։ Այս դեպքն էլ դրա շարունակությունն է»,- Շենգավիթի դատարանի դիմաց, որտեղ հավաքվել են քաղաքացիներ՝ ի աջակցություն խոշտանգված Սամվել Վարդանյանի, ասաց Տաթև Վիրաբյանը, որը ևս քաղբանտարկյալ էր և վերջերս է ազատ արձակվել։
«Եթե նախկինում Նիկոլին ինչ-որ բան ասելուց ընկնում էինք բանտեր կամ տուգանքներ էինք մուծում, հիմա ասում են՝ չէ, էլ բանտեր ընկնելով չեք պրծնելու, դուք նաև խոշտանգվելու եք։ Սամվելի դեպքը դրա վառ ապացույցն է, որ կարող է խոշտանգվել ճանապարհին՝ չպարզաբանված պայմաններում և առ այսօր բացահայտված չէ,թե Սամվելին ինչ պայմաններում են խոշտանգել, ինչու են ծեծի ենթարկել։ Ոչ մի քրեական վարույթ չկա, ոչ մեկ տեղից չի շարժվում։ Ինչու ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում»,- ասաց Վիրաբյանը ։
Նա հիշեցրեց, որ մեկ գրառման համար, րոպեներ անց իր նկատմամբ քրեական վարույթ էր սկսել քննչական կոմիտեն, իսկ Սամվելի խոշտանգման դեպքի մասին լռում են։
«Կարծում եմ՝ Սամվելին ևս կկալանավորեն, քանի որ այս ամենը քաղաքական ոտնձգություն է և այս ձևաչափով փորձում են լռեցնել ընդդիմախոսներին։ Ամեն կերպ իշխանությունը փորձում է ասել՝ այո՛, մենք ձեր հողերը հանձնելու ենք, Սամվելի նման երիտասարդները գնալու են ձեր համար զոհվեն ու արյունը չչորացած, մենք հանձնելու ենք, իսկ ընդդիմախոսներին նետելու ենք բանտերն ու զնդանները։ Ես, որպես նախկինում ֆեյսբուքյան գրառման համար դատապարտված, կարող եմ ասել, որ նրանք, որոնք կհանդգնեն այս իշխանության դեմ որևէ բան անել, պոտենցյալ քաղբանտարկյալներ են»,- հավելեց Տաթև Վիրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Վարդանյանի պաշտպանական թիմին միացել է Արամ Վարդևանյանը, նիստը մեկնարկել է
- Սամվելը հերթականն է, բոլորս գտնվում ենք այդ հարվածի տակ․ Գառնիկ Դավթյան
- Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին