Երրորդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ընդունված մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի վրա, ապա՝ գետնին, դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր, բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր էր ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին: Մեքենայով երեխային նախ տեղափոխել էին «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Կատարվել էր պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել էր աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, ճակատային շրջանի էպիդուրալ հեմատոմա և լյարդի սալջարդ հարցականով։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկից, վիճակը ծայրահեղ ծանր է
- «Մուրացան»-ում 1 տարեկան երեկայի վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան