Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Մշակութային միջավայրն այսօր խոցելի է դարձել, կարծեք թե ամեն նորամուծություն փորձարկվում է այդ միջավայրի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանի գրողների միության և Հայաստանի նկարիչների միության շենքերը պետականացնելու մասին է խոսվում ու այստեղ միտում է տեսնում՝ մասնատել։
«Ինձ թվում է՝ դատախազությունն այդքան ման չէր գար, ովքեր հրամցրել ենք այդ խնդիրը, դրան մեջ է պետք փնտրել այդ դիտավորությունը՝ ինչու են թիրախավորել արվեստի ասպարեզը։
Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա։ Միայն նկարիչները չեն, այս խնդիրը տարածվելու է մյուս միությունների վրա ևս»,- ասաց Հ. Շահումյանը։
Նա նշեց, որ չգիտի՝ ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, քանի որ նախարարությունը վաղուց կերպարվեստից ձեռք է քաշել. «Չգիտեմ՝ ինչով է զբաղվում, բայց կերպարվեստի հետ որևէ առնչություն գրեթե չունի»։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
- Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
- Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
- Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
- Տարբերակները քննարկվում են. Փաշինյանը՝ ստեղծագործական միությունների շենքերի մասին
- Տեղի ունեցողն անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում. Գրողների միություն
- Անհանգստացած եմ Նկարիչների միության հետագա ճակատագրով. Սուրեն Սաֆարյան
- Հենրիկ Էդոյան. Սա իրավաբանական հարց չէ, այս ամենը հեռագնա նպատակներ ունի և ուղղված է ստեղծագործական միությունների դեմ
- Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան