Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ղարաբաղում տեղակայված շուրջ 2000 խաղաղապահից բաղկացած մոտոհրաձգային բրիգադը պետք է կրակոց թույլ չտար։ Այնինչ Ադրբեջանը նախ զավթեց Լաչինի միջանցքը, ապա իրագործեց այսպես կոչված գործողությունը։
«Ղարաբաղի հայերը կարծում էին, որ ռուսներն այնտեղ կանգնած են ու ամեն ինչ պահելու են։ Բայց Ռուսաստանն առհասարակ ոչ մի բան չձեռնարկեց ու նույնիսկ նպաստեց այդ ամենին։ Ես դա լավ գիտեմ։ Դրա համար էլ հայերը փոխեցին Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն ու հրավիրեցին Արևմուտքին»,- նշել է գեներալը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացվել է ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից. Հաջիև
- Զարմանում եմ, թե ինչպես է Ռուսաստանը Թուրքիային այդքան մոտ թողել. Նորատ Տեր-Գրիգորյանց
- Նորատ Տեր Գրիգորյանց. «Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի» «168 Ժամ»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա