Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան» վանկարկումներով մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Սա մեր պայքարի նոր փուլն է։ Սա մեզ համար շատ կարևոր օր է»,-հայտարարեց հասարակական գործիչ Վահագն Չախալյանն ու ակցիայի մասնակիցները հնչեցրեցին տերունական աղոթքը։
Նա նշեց՝ մեր պահանջը հստակ է. «Ոչ միջանցքին, ոչ Ոսկեպարի, Տիգրանաշենի ու այլ բնակավայրերի հանձնմանը, մեր հաջորդ պահանջն արցախահայության վերադարձի անվտանգության ապահովումն է։ Մենք մեզնից ենք պահանջում, մենք ըեր կանգնենք մեր երկրին, կանգնեցնենք Նիկոլին, այս իշխանությանը խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներով։ Չի լինելու ոչ մի բռնություն, պայքարը լինելու շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին»։