ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ս․ Վարդանյանը ճանաչվել է տուժող։
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
- ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
- Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ
- Սամվել Վարդանյանի ծեծի և ստորացման նման գործընթաց Հայաստանում 30 տարուց ավել չի գրանցվել. Արսեն Բաբայան
- Սամվել Վարդանյանի հետ կատարվածը զարհուրելի այլանդակություն է․ Կարապետյան
- Սամվել Վարդանյանի պաշտպանական թիմին միացել է Արամ Վարդևանյանը, նիստը մեկնարկել է
- ՔԿ. Այս պահին ուսումնասիրվում են Սամվել Վարդանյանի բռնության վերաբերյալ վարույթ նախաձեռնելու հիմքերը
- Էլիբեգովա. Ինչ նկարագրել է Սամվելը, շատ նման է, թե ինչպես են վարվում հայ գերիների հետ Բաքվում
- Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին