Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Ակթյուրքը։
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Ակնայում։
Ըստ պաշտոնական հայտարարության, կենտրոնից երկու երկրների զինվորականները հետևելու են Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլը հաստատեց ռուս խաղաղապահների ու տեխնիկայի դուրսբերումն Արցախից։ Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, այս որոշումը կայացրել է երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
- «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
- Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացվել է ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից. Հաջիև
- Կրեմլը հաստատել է՝ Արցախից սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը
- Սկսվել է ռուսական խաղաղապահների դուրսբերումը Արցախի տարածքից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին