«Անահիտ»-ի մրցանակակիրները
Ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը, կայացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
Լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվել է «Ամերիկացի» կինոնկարը /պրոդյուսեր՝ Արման Նշանյան, ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան/
Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակ շնորհվել է էդգար Բաղդասարյանին (Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը )
Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ շնորհվել է Սուրեն Թադևոսյանին ( Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը)
Լավագույն սցենարի համար մրցանակի արժանացել է էդգար Բաղդասարյանը (Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը)
Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակը շնորհվել է Մայիս Սարգսյանին (Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը)
Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակի արժանացել է Նարինե Գրիգորյանը (Ամերիկացի)
Լավագույն նկարչական ձևավորման համար մրցանակի արժանացել է Ներսես Սեդրակյանը և Ավետ Տոնոյանցը (Ամերիկացի)
Ֆիլմի լավագույն երաժշտության համար մրցանակը շնորհվել է Անդրանիկ Բերբերյանին (Ամերիկացի)
Լավագույն հնչյունային ձևավորման համար մրցանակի արժանացել է Տիգրան Կուզիկյանը (Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը)
Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Արշալույսի լուսաբացը» ( ռեժիսոր՝ Իննա Սահակյան)
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվել է «250 կմ» -ը (ռեժիսոր՝ Հասմիկ Մովսիսյան)
Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Թռչող տերևների երգը» ( ռեժիսոր ՝ Արմինե Անդա)
«Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության Հատուկ մրցանակը շնորհվել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ կինոյի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան