Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ ապրիլի 13-ին և 14-ին, Արաբկիրում՝ չի գերազացնել։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոնում՝ ապրիլի 11-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ինչ վերաբերում է հանրապետության այլ քաղաքներին, ապա մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
▪️ Արարատում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
▪️ Հրազդանում՝ ապրիլի 7-ին և 11-ին,
▪️ Գյումրիում և Վանաձորում՝ չի գերազանցել։