Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ մասին հայտնում է հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը(ՈւԱԾ)։
«ՈւԱԾ-ն և Ուկրաինայի գլխավոր դատախազությունը լեհ իրավապահների հետ միասին բացահայտեցին գործակալին, որն առաջարկել էր մահափորձ կատարել Վլադիմիր Զելենսկու դեմ»,-ասվում է ծառայության Telegram-ալիքում։
Ուկրաինայի Անվտանգության ծառայության տվյալներով՝ ձերբակալվածը տեղեկություն է փոխանցել լեհական Rzeszow-Jasionka օդանավակայանի անվտանգության մասին, ինչը, իբր, պետք է օգներ այդ երկիր կատարվելիք այցի ժամանակ Զելենսկու դեմ մահափորձ իրականացնել։
Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալը ձերբակալվել է Լեհաստանում։ Տղամարդը կալանավորված է, հետաքննությունը շարունակվում է։
Իր հերթին Լեհաստանի դատախազությունը հայտարարել է, որ մեղադրանք է առաջադրել երկրի մի քաղաքացու, ով կասկածվում է տեղեկություններ հավաքելու մտադրության մեջ՝ իբր «Զելենսկու դեմ մահափորձի համար»։ Միաժամանակ ոչ մի ապացույց չի ներկայացվում, որ տեղեկություն է հավաքվել հատուկ Ուկրաինայի նախագահի դեմ մահափորձ իրականացնելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
- Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
- Զելենսկին աշխատանքից ազատել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին