Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
«Հայաստանի Տավուշի մարզի համայնքների և ճանապարհների հետ կապված փաստերը ներառված են զեկույցում։
Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում լրջորեն խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, հատկապես դրանով հակասում է միջազգայնորեն հաստատված էությանը»,- գրում է Արման Թաթոյանը։
Ուսումնասիրություններ են իրականացվել Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Բերքաբեր, Սևքար, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի և ճանապարհների հատվածներում։
«Կիրանց գյուղի հատվածում կառավարության հայտարարած՝ սահմանային լուծումների հետևանքով Ադրբեջանին պետք է անցնի Մ‐4 Իջևան‐ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կիրանց գյուղի անմիջական հարևանությամբ գտնվող կամուրջը՝ շուրջ 600 մ ճանապարհահատվածի հետ միասին։
Բացի այն, որ վտանգվում է միջպետական մայրուղու հետագա շահագործումը, Կիրանցի բնակելի տները հայտնվում են հենց շփման գծի մեջ։ Անգամ ոչ զինված տեսանելիության պայմաններում մարդկանց տները լինելու են ադրբեջանական զինված թիրախի ներքո։ Կիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր ևս անցնելու են Ադրբեջանին, իսկ գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով։
Այս հատվածում ադրբեջանական զորքերի դիտարկման կամ թիրախի ներքո է հայտնվելու նաև Աճարկուտ գյուղը, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհը, գյուղի այգիներ և այլն։
Այնուհետև, Կիրանցից դեպի Ոսկեպար գյուղ միջպետական ճանապարհի հատվածը՝ մինչև գյուղ հասնելը չորս տեղից սեպաձև ելուստներով հատում է վիճելի սահմանները։ Այսինքն՝ այդ հատվածներն անցնելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։
Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։ Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն։
Խմելու և ոռոգման ջրի ակնունքները նույնպես հայտնեվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։
Այս աշխարհագրական բարդ լեռնային հատվածում Ոսկեպար գյուղն Իջևան համայնքը
Նոյեմբերյանին կապող կամուրջի նշանակություն ունի։
Ոսկեպար գյուղը գրեթե երեք կողմից սահմանային ու հետևաբար՝ արգելափակվելու է։ Գյուղի որոշ հատվածներում նույնիսկ վիճելի սահմանով կամ սահմանից դուրս են անցնում որոշ բնակելի տներ ու անգամ տների մասեր են հայտնվելու ադրբեջանական վերահսկողությն ներքո։
Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի այդ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ Վտանգվելու է միջպետական նշանակության ճամապարհն առհասարակ»,- նշված է զեկույցում։
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը
- Սուրեն Պետրոսյան. Ոսկեպարում Փաշինյանն այսօր փափուկ բարձ է դրել մարդկանց գլխի տակ
- «90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին
- Ոսկեպարցիները կբոյկոտեն Փաշինյանի հետ հանդիպումը, եթե անվտանգությունը թույլ չտա Սուրեն Պետրոսյանին մասնակցել դրան
- Փաշինյանի ախրանան փորձում է թույլ չտալ Սուրեն Պետրոսյանին մասնակցել ոսկեպարցիների հետ հանդիպմանը
- Ոսկեպարցիները սկսել են Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը
- Պարի խմբերին առաջարկում եմ մնալ Տավուշում, իսկ Բագրատ Սրբազանը լավ կանի աղոթի մեր երկրի խաղաղության համար. Քոչարյան
- Բերդի բնակիչ. Եթե մի մետր եկան Տավուշից, հասնելու են Երևան
- Հադրութցի երգիչ. Եթե Ոսկեպարն էլ զիջենք, Արցախ վերադառնալն ավելի դժվար է լինելու
- Ոսկեպարում աղոթք բարձրացրեցին երեկ զոհված զինծառայողների համար
- Հավաք Ոսկեպարում. Մեզ համար սրբությունները, եկեղեցին, գերեզմանները վաճառքի ենթակա չեն
- Ոսկեպարի Սուրբ Աստավածածին եկեղեցին. ի պատախան Փաշինյանի հայտարարության
- Ասում է՝ մենք գյուղը տալիս ենք, ինչ ուզում եք արեք, դա եղավ վարչապետի խո՞սք. Ոսկեպարցի
- Տավուշցիները ձեզ են սպասում, մարդիկ անորոշության մեջ են. Ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանին
- Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից, բայց դա չի երաշխավորում, որ ՀՀ-ի վրա նոր հարձակում չի լինի. Փաշինյան
- Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է ԳՇ-ն. Օհանյան
- Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված. Տիգրան Աբրահամյան