Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող «Մագիլ-կողպեք» ռազմական գործողությունն ամռան կավարտվի։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ Թուրքիան հիշյալ ռազմական օպերացիան սկսել էր 2022-ի նոյեմբերի 20-ին: Այն ուղղված է քուրդ զինյաների դեմ: Գործողություններն իրականացվում են Սիրիայի ու Իրաքի հյուսիսում։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ առաջիկայում սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին