Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման համար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների հրամանատար Ահմադ Հաքթալաբը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը։
«Եթե Իսրայելը ցանկանում է գործողություններ ձեռնարկել մեր միջուկային օբյեկտների դեմ, նա անպայման կբախվի մեր պատասխանին։ Իսրայելը և նրա միջուկային օբյեկտները հարձակման կենթարկվեն: Իսրայելի միջուկային օբյեկտները բացահայտված են, բոլոր թիրախների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը մեր տրամադրության տակ է, և նրանց հնարավոր ագրեսիվ գործողություններին պատասխանելու համար մեր ձեռքերն արդեն դրած են հայտնաբերված թիրախները ոչնչացնելու հզոր հրթիռներ արձակելու ձգանի վրա»,- ասել է բարձրաստիճան զինվորականը։
Հաքթալաբը զգուշացրել է, որ Իսրայելի հարձակումից հետո Թեհրանը կարող է վերանայել իր միջուկային դոկտրինան։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը և Իսրայելը ելույթ կունենան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում. Աղբյուրը
- CNN. Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան