Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարող ա՞ մի հատ անցակետեր կկառուցեք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը»,-Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ համեմատություն անելով Արմավիրի մարզի Մարգարա գյուղը, որի տներից 50 մետր այն կողմ, ըստ նրա, Թուրքիան է։
Նա հայտարարեց, որ իրենց նպատակը հենց դա է։
Դուք հիմա ինձ կասեք՝ «100 տոկոսով երաշխավորելո՞ւ ես որ տենց լինելու է», ես կասեմ՝ «100-% տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք 90 % և ավելի տոկոսի»,-Կիրանցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը և հավելեց.«Բայց եթե մենք այդ քայլերը չանենք, ես երաշխավորում եմ, որ տարածաշրջանում նոր պայթուն է լինելու»։
Նա հայտնեց, որ վերջին 30 տարում ապրել են «բեզպերդելի» դարաշրջանում և տարածաշրջանում պետք է լինի օրենքի գերակայություն։
«Մենք ասում ենք, որ այդ «բեզպերդելի» դարաշրջանը պետք է դադարեցվի՝ մեր կողմից էլմ իրանց կողմից էլ»,- հայտարարեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
- Ոսկեպարի բնակիչ Սամվել Սարուխանյանի տունը կառավարության անընդունելի քայլերի հեռանկարում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»
- Տարածքների հանձնումը թշնամուն հանգեցնելու է Կիրանց և Բերքաբեր գյուղերի երեք կողմից շրջափակմանը. Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա