Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի նկատմամբ որոշել է կիրառել տնային կալանք ու 7 միլիոն դրամ գրավ։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Տնային կալանք + խոշոր գրավ՝ դա միակ մի քիչ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ տարբերակն էր՝ Սամվելի հարաբերական ազատության համար պայքարելու։ Մենք անգամ 10 էինք առաջարկել։ Հիմա պիտի 3 օրվա մեջ այդ գումարը հայթհայթենք։ Չկա՛ր այլ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ տարբերակ այս պայմաններում։
Սամվելը տանն է։ 3 օրվա մեջ պիտի վճարենք, որ հետ չգնա»,- ֆեյսբույքյան գրառման մեկնաբանություններում քաղաքացիների արձագանքին, թե ինչու այդքան գրավ, գրել է Ռ.Մելիքյանը։
Հիշեցնենք, որ դատարանը երեկ մինչ գիշեր քննում էր Սամվելի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։
Ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էր։ Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ քրեական վարույթն ի սկզբանե նախաձեռնված է եղել ՔՕ խուլիգանության հոդվածի 1-ին մասով, իսկ հետո այն խստացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում 1-4 տարի ժամկետով:
Հիշեցնենք նաև, որ Ս.Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Վարդանյանի ծեծի և ստորացման նման գործընթաց Հայաստանում 30 տարուց ավել չի գրանցվել. Արսեն Բաբայան
- Սամվել Վարդանյանի հետ կատարվածը զարհուրելի այլանդակություն է․ Կարապետյան
- Սամվել Վարդանյանի պաշտպանական թիմին միացել է Արամ Վարդևանյանը, նիստը մեկնարկել է
- Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ
- ՔԿ. Այս պահին ուսումնասիրվում են Սամվել Վարդանյանի բռնության վերաբերյալ վարույթ նախաձեռնելու հիմքերը
- Իրավապաշտպան. Սամվել Վարդանյանի հետ կատարվածը բացարձակ անընդունելի է
- Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածը վախի մթնոլորտ սերմանելու համար է․ փաստաբան
- Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը լուծելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. ՔԿ
- Սա ավտորիտարիզմ է՝ դեպի բռնապետություն ձգտող. Լիլիթ Թումանյան
- Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. Ողջույն Հայաստանի ժողովրդավարությանը ծափահարողներին
- Սամվել Վարդանյանի մայրն ուշաթափվեց
- Սամվել Վարդանյանին ՁՊՎ-ից տեղափոխում են ՔԿ. Ռուբեն Մելիքյան
- ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքով
- Վահան Հովհաննիսյան. Սամվել Վարդանյանի հետ կապված այդ զազրելի դեպքը Հայաստանը հետ է շպրտում նախնադարյան հասարակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին