Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ սրտացավ ենք մեր գույքով, իրականացրել ենք շատ նախագծեր, բարեկարգումներ, նորոգումներ, որովհետև սա մեր տունն է, մեր գույքը պետք է մնա Նկարիչների միությանը»,- ասուլիսում ասաց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։
«Ի՞նչ է նշանակում պետականացնում ենք, հետո կտանք անհատույց կամ չենք տա անհատույց կամ ինչ - որ ընթացակարգ կլինի։ Շատ արագ որոշումներ կայացնելու դեպքում, մենք կարող ենք շատ մեծ խնդիրների առջև կանգնել։ Որպեսզի այդ խնդիրները բացառենք, այս գույքը պետք է մնա Նկարիչների միության սեփականությունը»,- ասաց Ս.Սաֆարյանը՝ ընդգծելով, որ դատավարություն է լինելու և իրենք պաշտպանեու են իրենց շահերը, ամեն ինչ անելու են, որպեսզի այս գործընթացը ի շահ Նկարիչների միության գնա։
«Այս կառույցը մեկ օրվա համար չի ստեղծվել։ Շատ մեծ ներդրում ունի հայ մշակույթի, հայ կերպարվեստի մեջ»,- ասաց Նկարիչների միության նախագահը։
Նա հայտարարեց, որ իրենք առաջիկայում համագումար են հրավիրելու ու ունենալու են Նկարիչների միության բոլոր անդամների որոշումը՝ որ Նկարիչների միության գույքը մնում է Նկարիչների միության սեփականությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե իշխանությունը մտավախություն ունի, թող ուղղակի մի կետ ավելացնի օրենքում. Գրողների միության նախագահ
- Տարբերակները քննարկվում են. Փաշինյանը՝ ստեղծագործական միությունների շենքերի մասին
- Անհանգստացած եմ Նկարիչների միության հետագա ճակատագրով. Սուրեն Սաֆարյան
- Հենրիկ Էդոյան. Սա իրավաբանական հարց չէ, այս ամենը հեռագնա նպատակներ ունի և ուղղված է ստեղծագործական միությունների դեմ
- Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան