Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում հայտնեց Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով հերթական նախագիծը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին կառավարության որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որով այդ ուսուցիչներին հնարավորություն է տրվել արտամրցութային կարգով աշխատանքի անցնել մարզային դպրոցներում: Ըստ ծրագրի՝ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 % հավելավճար 2 տարվա ընթացքում, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 % հավելավճարից բացի կունենան նաև 50 հազար դրամ լրավճար:
Նրա խոսքով ծրագրի շրջանակում կան ԼՂ-ից բռնի տեղահանված 330 ուսուցիչ, որոնք գործուղվել են մարզեր, և դիմողների թիվը գնալով ավելանում է և զուգահեռ շրջանառում են այլ նախագիծ, որով երկարացվում են դիմումների ընդունման ժամկետները, և ուսուցիչները կունենան այս ընթացակարգով աշխատանքի անցնելու հավելյալ հնարավորություն:
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ հանրակրթական համակարգում ներգրավված է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ, որոնց մի մասն աշխատում է Երևանի դպրոցներում կամ ուղղակի մասնակցել է թափուր տեղի համար հայտարարված մրցույթներին և ընդհանուր հիմունքներով անցել աշխատանքի:
Նախարարը նաև հայտնել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված գրեթե բոլոր երեխաները ներգրավված են հանրակրթական համակարգում, հիմնականում դուրս են մնացել այն երեխաները, որոնց ընտանիքները մի քանի բնակավայր են փոխել:
«Նման հատուկենտ ահազանգեր կան, որոնցից ամեն մեկի դեպքով մարզերի հետ աշխատել ենք ու հարցին արագ և օպերատիվ լուծում տվել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Բռնի տեղահանված արցախցիների 30-40 %-ը պատրաստվում են լքել Հայաստանը.Մետաքսե Հակոբյան
- Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան