Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 397.36 դրամ է:
Փոխանակման կետերում դոլարի առքը 390 դրամ է, վաճառքը՝ 395։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 413.41 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 427.38 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 418 դրամ է, վաճառքը՝ 423։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.06 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.29 դրամ։
Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.12 դրամ, վաճառքը`4. 2։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան