Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ Անդրեյանը / 60 կգ /, Արտակ Թորոսյանը / 73 կգ / և Գոռ Կարապետյանը / 90 կգ /:
Լավ հանդես գալու նպատակով, նշած տղաները, հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, մեկշաբաթյա ուսումնամարզական հավաքի են մասնակցել Սոչիում: Նախապատրաստությունը շարունակվում է Գյումրիում, որտեղից կմեկնեն մրցավայր:
Եվրոպական ստուգատեսը օլիմպիական վարկանիշային միավորներ է մասնակիցներին: Հնարավոր է միավորներ ստանան նաև մեր երիտասարդ պատվիրակները: Այունամենայնիվ, կարծում ենք Փարիզի խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան