Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու համար են»,- ասուլիսում ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը, ով դատարանում ներկայացնելու է Նկարիչների միության շահերը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։
Փաստաբանն ասաց. «Պետականցնելուց հետո նաև կարող են պայման դնեն՝ սրանից հետո, օրինակ, Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում Արարատ լեռան մասին չգրեք։ Կարող են չէ՞, պետությանն է, սկսում են գրաքննել ու պայմաններ դնել, թե չէ կվերցնենք այդ գույքը։ Այսինքն, տնվորի կարգավիճակում կլինեք։ Հիմա դուք սեփականատերն եք, ձեր տունն է»։
Նա ընդգծեց, որ իրենց դիրքորոշումը հստակ է՝ այս շենքը միշտ եղել է Նկարիչների միության սեփականությանը և պետությունը չի կարո հիմնավորել, սա պետության սեփականությունն է եղել. «Կադաստրի մի աշխատակցի սխալով չէ բոլոր միությունների գույքերը գրանցվել որպես սեփականության։ Դա պետության քաղաքական կամքն է եղել, որը իրավաբանական ձևակերպում է ստացել այդ իրավունքի գրանցումով»։
Փաստաբան Լուսինե Ավագյանը հայտնեց, որ այս շենքը պատկանում է Նկարիչների միությանը, ՀԿ որն ունի 1000-ից ավելի անդամ։
«Նրանք հրապարակային դատական քննության մասնակցելու, լսվելու տարրական իրավունք ունեն, սակայն որոշվել է, որ գրավոր ընթացակարգով է քննվելու սեփականության իրավունքի մասին գործը։ Փորձում են դատական ճանապարհով ծածկադմփոց անեն, որպեսզի որևէ մեկը հրապարակային իմաստով չմասնակցի դատաքննությանը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
- Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
- Եթե իշխանությունը մտավախություն ունի, թող ուղղակի մի կետ ավելացնի օրենքում. Գրողների միության նախագահ
- Տարբերակները քննարկվում են. Փաշինյանը՝ ստեղծագործական միությունների շենքերի մասին
- Տեղի ունեցողն անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում. Գրողների միություն
- Անհանգստացած եմ Նկարիչների միության հետագա ճակատագրով. Սուրեն Սաֆարյան
- Հենրիկ Էդոյան. Սա իրավաբանական հարց չէ, այս ամենը հեռագնա նպատակներ ունի և ուղղված է ստեղծագործական միությունների դեմ
- Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան