Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։ Այսօր այդ մասին հայտարարեց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, որը մասնակցում է Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած քննարկմանը։
Նա տեղեկացրեց, որ ապրիլի 22-ին՝ երկուշաբթի տեղի կունենա կազմակերպության հիմնադիրների ասուլիսը, որի ընթացքում ավելի մանրամասն կխոսեն կազմակերպության նպատակների, անելիքների մասին։
«Բայց մինչ այդ երկու խոսք։ Այն բաց է համագործակցելու տարբեր կազմակերպությունների, հայկական ու համահայկական կառույցների հետ, դրա նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահն ու Հայաստանի Հանրապետության շահը, ինչի կարիքն այսօր շատ-շատ զգացվում է»,-ասաց Ադոնցը։
Կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղություններն են.
• արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի առաջադրումը,
• համազգային և պետական նպատակների շուրջ համախմբող հարթակի ստեղծումը՝ պաշտպանելու և առաջ մղելու համար Հայաստանի Հանրապետության և Հայկական աշխարհի շահերը,
• հետևողական անդրադարձն արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերին, ներառյալ՝
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը,
- Արցախի հիմնախնդրի արդար և համապարփակ կարգավորումը,
- հայ պատանդների ու ռազմագերիների ազատ արձակման հարցը։
• հայաստանյան և համահայկական շահագրգիռ հաստատությունների, ինչպես նաև փորձագիտական համայնքների հետ համագործակցությունը՝ համաշխարհային և տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները մասնագիտորեն վերլուծելու և դրանցից բխող զարգացումները կանխատեսելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով:
ԴՀԽ-ն բաց է գործակցելու դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական խմբերի, ուղեղային կենտրոնների, հայաստանյան հասարակական և քաղաքական շրջանակների հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա