Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև թե հերքելով լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է անկլավները․
«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,- գրել է նա:
«Հրապարակը» նշում է, որ ավելի վաղ Հարությունյանը գրել էր. «Փաստորեն, չէիք ուզում վարչապետը գնար Գրանադա, որ այս հանդիպումները, քառակողմ հայտարարությունը, Եվրոպական խորհրդարանի հայտարարությունը չլինեին: Էս է ձեր ծայրագավառական, գործակալական էությունը:
Հայաստանի պետականությունն այլընտրանք չունի: Չվախենաք»,- գրել էր Արայիկ Հարությունյանը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը պայմանավորվել են Տավուշի 4 գյուղերը հանձնելու եւ հօգուտ Ադրբեջանի այլ քայլեր անելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա