Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի օրակարգ»,-ասաց ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, որը մասնակցում է Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած քննարկմանը։
Նա ընդգծեց, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս է ու հայտարարում, որ պետք է ինչ-որ տարածք հանձնենք, թե չէ պատերազմ կսկսկի, իրեն պետք է հարց տալ.
«Պատերազմը հենց այնպես չի սկսկում աշխարհում, պատերազմ սկսկելու համար շատ ու շատ աշխատանք պետք է տարվի, Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր, երբ ուզենան, կարան պատերազմ սկսեն, ու բոլորն էլ աչք կփակեն։ Հայաստանն այնքան է մեկուսացվել, որ Հայաստանի դեմ, ում մտքով անցնի, կարա վաղը պատերազմ սկսի և սա սրանց վեց տարիների հիմար, դիլետենտ, դավաճան քաղաքականություն հետևանք է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
- Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
- Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
- Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա