Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցին։ Դեսպանն ընդգծում է, որ Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված։
«Երբ Դամասկոսում թիրախավորվել էր Իրանի հյուպատոսությունը, մենք նախ և առաջ դիմել ենք ՄԱԿ-ին, որպեսզի համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը՝ ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ, նույնիսկ չկարողացավ մեկ ընդհանուր հայտարարություն արձանագրել։ Երբ միջազգային օրենքի այդ կոպտագույն խախտման դեմ ՄԱԿ-ի կողմից որևէ քայլ չեղավ,որին սպասում էին տասն, երբ չստացանք որևէ արձագանք, մենք իրականացրեցինք մեր օրինական պաշտպանության իրավունքը և համարժեք պատասխան տվեցինք։ Մենք թիրախավորել էինք այն կենտրոնները, որտեղից թիրախավորել էին մեզ։ Ի տարբերություն սիոնիստական ռեժմի, մենք չենք թիրախավորել որևէ քաղաքացիական օբյեկտ՝ հիվանդանոց, դպրոց, մանկապարտեզ։ Մեր թիրախում միայն ռազմական օբյեկտներն էին։ Մենք մեր նպատակներին հասել ենք, մեր գործողությունն ավարտված է։ Եթե ցանկանան լարվածություն էլ ավելի բարձրացնել և Իրանի տարածքի անվտանգությանը սպառնալ, անպայման կստանան արժանի պատասխան»,- ասաց դեսպանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա