Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս օրերին Մատենադարանի Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ու ավագ վերականգնող Թագուհի Ճենտերեճյանը Ամերիկայի հայկական թանգարանում շարունակում են արժեքավոր ձեռագրերի և հմայիլների ամրակայման և վերականգնման աշխատանքները։
Մատենադրանից հայտնում են, որ այցի ընթացքում ավարտին է մոտենում հայտնի Ճիրակայ Անապատի 1207 թ մագաղաթյա Ավետարանի վերականգնումը (գրիչ Կարապետ), ինչպես նաև խիստ թթվակեր ժողովածուի վերականգնումը (1682-1726թթ):
Զուգահեռ ընթանում են նաև արժեքավոր ձեռագիր հմայիլների ամրակայման ու վերականգնման աշխատանքներ։
Արդեն նորոգվել է 13 միավոր հմայիլ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան