Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։
Ապրիլի 16-ին Ռաս Ալ Խայմաում մահացել է ԱՄԷ-ի տարեց քաղաքացի, որի մեքենան սելավը քշել է, երբ նա փորձում էր հաղթահարել հեղեղված հովիտը։ Շտապօգնության աշխատակիցները հայտնաբերել են նրա դին։
Իշխանությունները ցավակցություն են հայտնել մահացածի ընտանիքին։ Օմանում ջրհեղեղի հետևանքով զոհվել էր 19 մարդ, այդ թվում՝ 12 դպրոցահասակ երեխա՝ վարարած ջրերը քշել տարել էին դպրոցական ավտոբուսը։
Վերջին 75 տարվա ամենաուժեղ անձրևները (օդերևութաբանական դիտարկումները սկսվել են ԱՄԷ-ում 1949 թվականին) ուղեկցվել են ամպրոպներով, կարկուտի և քամու ուժեղ պոռթկումներով, որոնք կոտրել են շինարարական ցանկապատերը և կահույքը դուրս բերել պատշգամբներից:
Ինչպես նախապես հայտարարվել էր, Դուբայի դպրոցները, մանկապարտեզներն ու համալսարանները հինգշաբթի և ուրբաթ (ապրիլի 18-19) կշարունակեն հեռավար ուսուցումը։ Շարժան հայտարարել է, որ բոլոր պետական և մասնավոր դպրոցները փակ են մնացել ապրիլի 18-ին, ԱՄԷ-ի բոլոր հանրային դպրոցները կշարունակեն հեռավար ուսուցումը հինգշաբթի և ուրբաթ օրերին (ապրիլի 18-19):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին