Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ասել, թե հայերը հեռացել են Ղարաբաղից, իբր մեր խաղաղապահների անգործության պատճառով, սխալ է»,- ասել է նա։
«Ես իսկապես կցանկանայի այս պատասխանը եզրափակել սկզբում իմ ասածով։ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն ասաց, որ իրենք գնահատում են այն, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ, դժվար է գերագնահատել այն, ինչ Ռուսաստանը արել է անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ եղել է և կա մեր հարաբերություններում, պետք է գնահատել»,- նշել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Ն.Փաշինյանը շփումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հնարավոր կլինի անկեղծ քննարկում ունենալ՝ առանց այն փաստարկների, «որոնք բարձրացնում են մեր արևմտյան չարակամները»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
- Լավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները չեն ցանկանում թույլ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների իրականացումը
- Մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ. Փաշինյան
- Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
- Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
- Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան