Քաղաքական 12:52 19/04/2024 Հայաստան

Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց

Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։

Ո՞րն է սրա պատճառը, ո՞ւմ է ձեռնտու ստեղծված վիճակը, ո՞վ ինչ գին պետք է վճարի տեղի ունեցածի համար։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։

Panorama.am-Պարոն Մելքոնյան, ռուսական զորախումբն Արցախից դուրս բերվեց  պայմանագրով նախատեսված ժամկետից գրեթե մեկ ու կես տարի շուտ։ Ո՞րն է պատճառը, Ձեր կարծիքով։

Սերգեյ Մելքոնյան-Մի քանի պատճառ կա։ Ռուսաստանում հասկացան, որ այնտեղ երակարաժամկետ մնալու իմաստ չկա։ Դա իր հերթին ունի մի քանի ենթապատճառներ։

Ադրբեջանում ու Թուրքիայում հասկացան, որ Ռուսաստանը ցանկանում է իրականացնել մի շարք ծրագրեր հայերին Արցախ վերադարձնելու համար, որպեսզի ապահովի իր երկրաժամկետ ներկայությունն այնտեղ։ Ադրբեջանն ու Թուրքիան այդ հարցը սկսեցին դնել օրակարգ ու ճնշել, իսկ իրականում ոչ մի լուրջ ծրագիր չէր քննարկվում։ Ռուսաստանում հասկանում էին, որ Ադրբեջանում բոլորը սպասում էին, թեերբ են իրենք  դուրս գալու, քանի որ ոչ ոք ուրախ չէր, որ ռուսական ներկայություն կա իրենց տարածքում։ Ադրբեջանցիները շատ ուրախացան, երբ կարողացան ռուսներին հանել Գաբալայից ու իրենց համար խնդիր էր ընկալվում, երբ 2020 թ. պատերազմից հետո էլի ստացան Ռուսաստանի նեկայությունը։

Տարբեր սցենարներ էին քննարկվում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ֆունկցիաների վերաբերյալ՝ ականազերծում, հայ-ադրբեջանական սահմանին, Հայաստանով անցնող կոմունիկացիաների հարևանությամբ տեղակայում... Բայց Ռուսաստանում հասկացան, որ Ադրբեջանը բոլոր տարբերակներին դեմ է։ Ու որպեսզի ավելի շատ խնդիրներ չլինեն ռուս-ադրբեջանական հարաբերություններում, որոշեցին դուրս գալ։

Panorama.am-Ո՞րն է Արցախից Ռուսաստանի դուրս գալու գինը։ Ո՞վ պետք է վճարի այդ գինը։

Սերգեյ Մելքոնյա-Սա Ռուսաստանի համար հարկադրված օրակարգ էր։ Բայց Ռուսաստանը դեռ Ադրբեջանից պետք է ինչ-որ բան ստանա, հիմնականում դա կարող է լինել Ադրբեջանի համաձայնությունը ԵԱՏՄ-ի հետ ավելի մտերիմ լինելու վերաբերյալ կամ էլ տարածաշրջանային ինչ-որ օրակարգ։ Ադրբեջանը դեռ ոչինչ չի վճարել, իսկ խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ռուսաստանի համար մեծ կորուստ է, քանի որ ընկալում էին, որ 2020-ից հետո Ռուսաստանը վերադաձավ Հարավային Կովկասի երրորդ երկիր, քանի որ նրանք ներկա են Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, Հայաստանում։ Հիմա Ղարաբաղից դուրս եկան, Հայաստանում իրենց ներկայությունը նվազում է, իսկ սա արդեն խոսում է ոչ թե հաջողությունների, այլ հակառակի մասին։

Panorama.am-Պարոն Մելքոնյան, Դուք նշել էիք, որ «դարերի օրինաչափություն է՝  տարածաշրջանում չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն։ Սակայն դրանից ոչ միայն պատմական դասեր չի քաղում Հայաստանը, այլև Ռուսաստանը։ Բայց այդ դասերը լավ սովորեցին Բաքվում, Անկարայում»։ Ի՞նչ դասերի մասին է խոսքը։

Սերգեյ Մելքոնյա-Այո, ոչ Կարսում, ոչ  Էրզրումում, ոչ  Տրապիզոնում, այսօր արդեն Արցախում հայ չկա, ռուսներն այնտեղ վերադառնալու հիմք չունեն։ Եվ Ադրբեջանում ու Թուրքիայում դա շատ լավ հասկանում են։  Եթե Աստված ոչ անի, Հայաստանի տարածքի որոշ մարզերի հանդեպ նույն ճակատագիրը կրկնվի, ապա այնտեղ էլ ռուսական ներկայություն չի լինի։ Ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը նրանց այստեղ չեն հրավիրի, հակառակը, Թուրքիան Ռուսաստանի մրցակիցն է այս տարածաշրջանում։ Իսկ Ադրբեջանը Թուրքիայի քաղաքական շարունակությունն է։

Panorama.am-Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Բրյուսելի հանդիպումից հետո մամուլում հայտնված տեղեկությունները վկայակոչելով, նշեց, որ չի զարմանա, եթե Հայաստանը դուրս հանի ռուսական ռազմաբազան, իսկ կարևոր նշանակության ենթակառուցվածքները հայտնվեն արևմտյան երկրների հսկողության ներքո։ Դուք առաջիկայում նման զարգացումներ կանխատեսո՞ւմ եք։

Սերգեյ Մելքոնյա-Ամեն դեպքում, այսպես կոչված փաստաթղթում պետք է մի քանի բան տարանջատել։ Վստահ եմ, որ դրանում ընդգրկված շատ դրույթներ կեղծ են։ Այն որ Ռուսաստանի կողմից նման արձագանքի արժանացավ, դրվեց օրակարգ, կարող է խոսել Ադրբեջանի տեղեկատվական դիվերսիայի մասին։  Երկու թուղթ, առանց որևէ ստորագրության, առանց որևէ բանի, նկարեցին ու դրեցին օրակարգ թեզեր, Հայաստանը պաշտոնապես չհերքեց, ինչը հիմք տվեց՝  տարբեր պետություններ մտածեն, որ առնվազն նման նախնական համաձայնություն կա։ Իսկ ԱԳՆ-ի կողմից հերքումն անիմաստ էր, քանի որ տեղեկատվական դիվերսիան հաջովել էր, Հայաստանի շուրջ առաջացավ նեգատիվ մթնոլորտ։ Բայց ես էլ չեմ զարմանա, որ հրապարակված որոշ կետեր իրականություն դառնան։

Ամեն դեպքում պետք է հիշել, Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կարևոր, բայց ոչ կենսական նշանակության տարածաշրջան է։

Հարցազրույցի մանրամասներն ու շարունակությունը՝ ձայնագրությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:27
Համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրություն. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}