Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝ պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ստորագրած արձանագրությանն, ինչի մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ-ն։
Պետրոսյանն այն համոզմանն է, որ միակողմանի հանձնման մասին է խոսքը։
«Միանգամից քարտեզ են հրամցրել։ Ես այդ քարտեզին բացարձակապես չեմ հավատում և ավելի քան համոզված եմ՝ ներկա մոտեցումները միայն միակողմանի զիջման համար են։ Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, պարզապես այս պատրվակով միակողմանի տարածքների հանձնում է լինելու, որովհետև բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները երկարաժամկետ աշխատանքի արդյունքում է լինում։ Սա ուղղակի զորքերի հետ հետքաշում է և միակողմանի հանձնում։ Այս գործընթացն ամեն գնով պետք է խոչընդոտել»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Սա նշանակում է՝ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան
- Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան