Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,- «Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկմանն ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ Տավուշում չի որոշվելու արտաքին դիմադրությունը, բայց Տավուշը կարող է ստիպել ներքին լուրջ դիմադրության շարժում սկսելու տագնապի նշանը, որին բոլորը պարտավոր են անդամագրվել։
«Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել։ Երբ որ քեզ արտաքին ագրեսորը, հարևանը ուլտիմատում է ներկայացնում ու դու գնում ես, պայմանական ասած, հանձնվող տարածքների գյուղացիների հետ ես դա քնարկում, շատ լուրջ դեգրադացիայի մասին է խոսում։ Պետության ներքին կյանքում կան շատ լուրջ դեգրադացիոն պրոցեսներ են։ Հիմա մենք պետք է օգտագործելով Տավուշի առիթը` փորձել ներքին դիմադրության շարժում ստեղծել, որը կփորձի տեր կանգնել երկրին, փոխել իրավիճակը»,- ասաց վերլուծաբանը։
Վահե Հովհաննիսյանի խոսքով, ապրիլի 5-ին բյուսելյան հանդիպումի հետո Հայաստանը հայտնվել է տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. «Ապրիլի 5-ի հանդիպումից առաջ և հետո մեր հարևանները՝ Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, հայտարարություններ են ընդունել, որով ցույց են տալիս մեր իզոլյացիան։ Մենք մեր աշխարհաքաղաքականությամբ իզոլացվել ենք։ Այդ հանդիպման միակ արդյունքը դա է։ Սա նոր իրկանություն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
- Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
- Բրյուսելում «կանաչ լույս» վառեցին հենց այսօրվա համար․ Մենուա Սողոմոնյան
- Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան
- Սամանտա Փաուերը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը
- Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների Պրահայում, Բրյուսելում, Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա. Փաշինյանը՝ Շուլցին
- Անդրանիկ Թևանյան. Արևմտաթուրքական խրտվիլակը և բրյուսելյան հանդիպման հեռակա մասնակիցները
- Բրյուսելու չի խոսվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին. Բեգլարյան
- Մենք չէինք գնացել Բրյուսել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց. Արարատ Միրզոյան
- Սա մեծ գործընթացի մաս է միայն. Արարատ Միրզոյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին