Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցում են փորձագետներ, նաև՝ դեսպաններ։
«Այստեղ՝ Երևանում հավաքվել են երեք կողմերը՝ Հայաստանից, Ռուսաստանից և Իրանից, որոնք հետաքրքրված են տարածաշրջանին վերաբերող կարևոր հարցերով, զարգացումներով»,- իր բացման խոսքում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Իր ելույթում ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծեց, որ այս տարածշրջանը աշխարհաքաղաքական կենտրոն է դարձել։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության կազմակերպիչներին։ Տարածաշրջանում էսկալացիայի բացառումն ու կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից: Իրանի համար Կովկասում ցանկացած զարգացում, հատկապես աշխարհաքաղաքական փոփոխություն, կարող է ազդել անվտանգության և շահերի վրա, հետևաբար խաղաղության անվտանգության և կայունության վրա»,-ասաց դեսպանը։
Դեսպանը նաը ընդգծեց, որ պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և այս համատեքստում շեշտեց՝Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան