Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները հետ տալ, թե հետ չտալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։
Հիշեցնենք, որ առավոտից քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ շրջում են Երևանի կենտրոնական փողոցներով և առգրավում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն այն պատճառաբանությամբ, որ օրենքն արգելում է փողոցային առևտուրը։
«Կուզես մի հատ Սասուն Միքայելյանին զանգեմ, իմ ընկերն է»,- դիմելով քաղաքապետարանի պաշտոնյային՝ ասաց վարդենիսցի Գառնիկ Դումոյանը, ում ձկները ևս առգրավել էին։
«Զանգի, ում ուզում ես, կարող ես զանգել։ Դա ի՞նչ է փոխելու։ Պետք է հարգել օրենքը։ Հաստատ, համոզված եղիր, պարոն Միքայելյանը կհորդորի, որ պահես օրենքը»,- ասաց Ա. Գյուլզադյանը։
«Լավ, է՜, ի՞նչ օրենք։ Գնացեք, թալանչիներին տարեք, ամոթ է։ Գնացեք մեռուկ շներին, թալանչիներին գտեք ու բռնեք, երկիրը թալանում, ուտում են։
Ղալաթ կանեք, ձկներս հետ չեք տա։ Թքեմ դրանց երեսին։ Ամոթ է, ամոթ, տանեն իրենք ուտե՞ն։
Թքեմ այս իշխանության երեսին։ Թքեմ Նիկոլի ու իր կնգա երեսին։
Երկու տղա ունեմ, Վարդենիսում սահման են պահում, էդ մեռուկ շները թող գնան, կանգնեն սահմանին ու պահեն։
Ամոթ է, այս խեղճ ժողովուրդն ինչո՞վ է ապրելու»,- ասաց վարդենիսցի ձկնավաճառը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
- «Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա