Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության» փոխանցմամբ, «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը։
«Մենք ցանկանում ենք տեսնել Ադրբեջանին Վեհաժողովում, սակայն դրա համար Ադրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների և կատարեն մի շարք պահանջներ», - ասել է համազեկուցողը։
Հարցին, թե ի՞նչ զիջումների ու պահանջների մասին է խոսքը՝ Քրիստոֆերսեն պատասխանել է՝ նախ Ադրբեջանի իշխանությունները պետք է պայմաններ ստեղծեն երկրում համազեկուցողների անխոչընդոտ աշխատանքի համար, այդ թվում՝ բանտեր այցելության համար, Ադրբեջանը պետք է կատարի նաև իր պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության համար։
Համազեկուցողը հիշեցրել է, որ 2023-ի հունիսի 3-ից 7-ը Բաքվում գտնվող Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին թույլ չեն տվել տեսակցել քաղբանտարկյալներին ու թեև երկրի արդարադատության նախարարը խոստացել է, որ իրենց նման հնարավորություն կտրվի հաջորդ այցի ժամանակ, սակայն նոյեմբերին կայացած այցի ընթացքում կրկին արգելքի են բախվել։
ԵԽԽՎ-ը 2023-ի հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։ Նման որոշման պատճառը Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների՝ Ադրբեջանում ազատ աշխատելու արգելքն էր, ինչպես նաև ԵԽԽՎ մյուս զեկուցողներ Հաննա Բարդելի և Փոլ Գավանի Ադրբեջանում չընդունելը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Սասունյան. Ալիևը խնդրել է Արաբական լիգային և Թուրքիային ճնշում գործադրել ԵԽԽՎ-ի վրա՝ Ադրբեջանին հետ ընդունելու համար
- Հարութ Սասունյան. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կորուստը բխում է Հայաստանի շահերից
- Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում. Երբվանի՞ց է սեփական երկրին պատվով ու պարտքով ծառայելը դարձել հանցագործություն
- Նաիրա Զոհրաբյան. ԵԽԽՎ-ին ուզում ես ասել, իյա, իրո՞ք
- ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները
- Ադրբեջանի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան