Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և տնտեսական զարգացման համար։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք բոլոր դեպքերում դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Շարունակում ենք համարել դաշնակիցներ։ Մենք իրավական առումով դաշնակիցներ ենք։ Կարծում եմ, ոչ միայն իրավական առումով, այնտեղ կան այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,-ասել է Լավրովը Sputnik ռադիոյին, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին և «Գովորիտ Մոսկվա»-ին տված հարցազրույցում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան