Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում է IRIB-ը։
Մինչ այդ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը «հրթիռային հարձակում» է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են որոտացել Սպահանի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի մոտ։
«Մի շարք հաղորդագրություններ ցույց են տալիս, որ մի քանի փոքր անհայտ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Սպահան նահանգի օդային տարածքում»,-ասվում է IRIB-ի հայտարարության մեջ:
Ըստ Fars-ի՝ Սպահանում երեք պայթյուն է հնչել, ենթադրաբարՀՈՊ-ը ակտիվացել է փոքր անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատըճառով։ Անօդաչու թռչող սարքի հնարավոր թիրախը կարող է լինել բանակի ռադիոլոկացիոն կայանը։ The New York Times-ը պնդում է, որ հարձակման թիրախը եղել է ռազմաօդային ուժերի բազան։ Տարածքում գտնվող մի քանի գրասենյակային շենքերի պատուհանները նույնպես կոտրվել են:
Ինչպես նշում է Tasnim գործակալությունը, Սպահանի միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
- Քաղաքագետ. «Իրան-իսրայելական մենամարտը» շատ արագ ազդեց աշխարհում բոլորի տրամադրության վրա
- Կտրականապես դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը.Հայաստանում Իրանի դեսպան
- Իսրայելի տարածքի վրա հարձակման նախնական արդյունքները. Սերգեյ Մելքոնյան