Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։
«Երկկողմ հարաբերություններին զուգահեռ կքննարկվեն արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ թեմաներ», - նշել է նա։
Հիշեցնենք, որ նախքան Գերմանիա մեկնելը Ալիևը լինելու է Ռուսաստանում. ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ալիևի միջև։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
- Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան