Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով տարածքներ զիջելու իշխանությունների ցանկությանը:
«Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը, ինքն իր կողմից, իքնն իրեն պետք է գնդակահարի: Այնտեղ, որտեղ կան մեր եկեղեցիները՝ 7-րդ դարից, 10-րդ դարից, այդ տարածքը չի կարող լինել թուրքական: Թուրքն ընդհանրապես այստեղ տարածք չունի, ինքը նստած է հայկական և հունական հողերի վրա:
Ես էլ որևէ նկրտում չունեմ Վրաստանի և Իրանի նկատմամբ: Մենք Վրաստանի և Իրանի ժողովուրդների հետ պետք է ունենանք զրո պրոբլեմ: Իրանի իսլամ ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդն է: Մեր խնդիրը մեզ ցեղասպանած թուրքն է, մեր հողերի հաշվին երկիր ձեռք բերած թուրքն է: Թող հաշտվի, որ մեզ իրավազրկել է, հատուցի, հաշտ-համերաշխ ապրենք հազար տարի: Ցանկացած հաշտություն փոխադարձ քայլերի վրա է հիմնված, ոչ միակողմանի; Միակողմանին նվաստացումն ու պարտությունն է»,- հայտարարել է նա:
Նյութն ամոբղջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան