Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է Թորգոմ Ասատրյանը։
Նրա ծնողներն ու ընկերներն այսօր մարզիկի՝ տարբեր մրցաշարերում արժանացած գավաթներով, գոտիներով, մեդալներով, պատվոգրերով հանդիպեցին լրագրողներին՝ բողոքելով, որ որդին ապօրինի, անհիմն կերպով է պահվում անազատության մեջ։
«Մեր տղան չի ընդունում մեղադրանքը։ Միակ բանը, որով նույնականացրել են, հագի անթև բաճկոնն է։ Բայց նման բաճկոնով տաս ու ավելի մարդ է եղել»,-ասում են ծնողներն ու հիշեցնում, որ որդին տարբեր երկրներում հաղթանակից հետո ծածանել է Հայաստանի դրոշը, չի եղել ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ։
Հոր խոսքով, Թորգոմն այդ օրը եկել է իր հետևից, ինչ հետևանքով հայտնվել է նման պատմության մեջ։
Մայրն ասում է՝ կալանավայրում բոլորն են հիացած նրանով, բոլորն աղոթում են, որ օր առաջ դուր գա, դոմինոյի առաջնության արդյունքում էլ պատվոգրի է արժանացել։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարելու գործը դատարանում է. մեղադրյալը մարզիկ 23-ամյա Թորգոմ Ասատրյանն է: 24-ամյա մեղադրյալը, որն անցած տարվա փետրվարից կալանավորված է, չի ընդունում մեղադրանքը, նրա պաշտպան Արման Սողոմոնյանն այն աբսուրդ է որակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան