Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
Նա նշեց, որ իշխանությունները պետական և արժանապատվության, առհասարակ անվտանգային հարցերն իջեցնում են շրիշակից ներքև՝ կենցաղային մակարդակի. «Մարդիկ մարզերում դա հասկանում են, մարդիկ իշխանությունից վիրավորված է, որ կանգնում են ու այնպիսի զարհուրելի ստեր են ասում իրենց, որից հետո մարդ ուղղակի ֆիզիկական զզվանք է սկսում ապրել։
Տեղեկացնեմ ձեզ իշխանություն, որ ամենաքննարկվող թեմաներից է. մարդկանց խոսքն եմ կրկնում՝ «երկրի ղեկավարը լոբզիկով կտրած ինչ-որ փայտը ձեռքը» տարբեր մարզերում փորձում է ինչ-որ մեսիջներ փոխանցել։ Մեկ էլ սովորել են՝ եռագույնի գույներով ժամանացույց են դնում։
Մարդիկ հասկացել են այդ մեխանիզմների կիրառման թե նպատակը, թե մեթոդաբանությունը։ Մարդիկ վիրավորվում են, ինձ հարցնում են՝ պարոն Աբովյան, չհասկացա՞նք, էս մեր վրա ժա՞մ են դնում, ուզում են ասել ժամանակը Հայաստանի համար գնո՞ւմ է։
Ժողովուրդ, թարգեց, մի արեք նման բան։
Մարդիկ խստագույնս վիրավոված են, որ իրենց ապրած կյանքը, իրենց նախնիների ապրած կայնքը դուք անվանում ենք դեստրուկտիվ կոնֆլիկտ պատմության և իրականության, իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև»։
Ա. Աբովյանը նշեց, որ մարդիկ շատ զայրացած էին ոչ միայն իշանության, այլ այն բոլոր քաղաքական հոսքերի վրա, որոնք այս կամ այն առումով իրենց վրա ստանձնել են որոշակի պրոցեսներ գեներացնելու իրավունքները։
«Կառավարել այդ զայրութը՝ չի ստացվի»,- ասաց Աբովյանը։
Մանրամասն՝ տեսանյութով։
Հարակից հրապարակումներ`
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը
- Սուրեն Պետրոսյան. Ոսկեպարում Փաշինյանն այսօր փափուկ բարձ է դրել մարդկանց գլխի տակ
- «90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին
- Ոսկեպարցիները կբոյկոտեն Փաշինյանի հետ հանդիպումը, եթե անվտանգությունը թույլ չտա Սուրեն Պետրոսյանին մասնակցել դրան
- Բերդի բնակիչ. Եթե մի մետր եկան Տավուշից, հասնելու են Երևան
- Տավուշցիները ձեզ են սպասում, մարդիկ անորոշության մեջ են. Ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա