Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։ Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս–Նոյեմբերյան հատվածը։
Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։ Նրանք նշում են, որ ուզում են հանգիստ ու անվտանգ ապրել իրենց հայրենի գյուղում։
Մեզ հետ զրույցում մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք վստահ են, որ այս տարբերակով սահմանազատման դեպքում իրենք չեն կարող անվտանգություն ունենալ։ Նա նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
- Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
- Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան