Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պայքարին։
Նրա կարծիքով պայքարի նպատակով տարբեր հարթակներում հավաքված մտահոգ անհատների մտքում վերջին տարիրներին ունենցած անհաջող փորձերն է, երբ հնարավոր եղավ հանրային ընդվզումներ ձևավորել և հանրությանը հանել ոտքի, բայց հնարավոր չեղավ օրակարգ ձևավորել և այդ հանրային ընդվզումը կապիտալացնել։
Դրա համար էլ գործող անձինք, ըստ Անանյանի, խիստ զգուշավոր են և այնպիսի հայեցակարգային սկզբունքների շուրջ են ուզում համաձայնության գալ, որ փորձը լինի մեկ անգամ բայց հաջող։
Նկատելով, որ պետք է արագ արվեն գործողությունները՝ բանախոսն ասաց. «Բոլորս էլ հասկանում ենք, որ հարցը ոչ թե ընտրությունների, կամ արտահերթ ընտրույթունների միջոցով իշխանափոխությունն է, այլ մի կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն»։
Անանյանի խոսքով՝ նույնիսկ իրավաբանների մոտ կոնսենսուս չկա, որ եթե ընդդիմադիրների մանդատները դնեն, ապա իրավական ճգնաժամ կստեղծվի։
«Այսօր է, որ մենք ասում ենք, որ իրենց մանդատները շատ կարևոր են և մեզ շատ պետք են»,- ասաց ՊԵԿ նախկին նախագահը և հավելեց. «Այսօր պետք է ավելի շատ աշխատել քաղաքական մեծամասնությունը ներկայացնող խորհրդարանականների հետ, որովհետ մարդիկ կան, որ վախեցած են, զղջում են, բայց այլընտրանք չունեն, որովհետև որոշակի կաշկանդվածություն ունեն։ Բայց փողոցային ճիշտ կազմակերպված պայքարը և հարթակում գտնվողների լայն հանրային և քաղաքական կոնսոլիդացիա ապահովելու պարագայում, կարծում եմ, որ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության։ Պետք է նաև ժողովուրդը զգա, որ համախմբված էլիտան մահապարտների էլիտա է»։
Հարակից հրապարակումներ`
- Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
- Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
- Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա