Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության մասին: Ակցիայի ընթացքում հասարակական-քաղաքական գործիչները իրազեկման հայտարարություններ են իրականացրել, իսկ մասնակիցները քաղբանտարկյալների մասին տեղեկատվությամբ թռուցիկներ են բաժանել։ Այս մասին հայտնում է AntiFake.TV-ը։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ՀՀ գործող իշխանությունները որդեգրել են Բաքվի գործելաոճը, ինչպես Ադրբեջանում բանտարկված են ԼՂՀ-ի օրինական ընտրված նախագահները և պետական-ռազմական ոլորտների ներկայացուցիչները, այնպես էլ հայաստանում քաղաքական դրդապատճառներով՝ ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը, Վանաձորի ընտրությունների հաղթած Մամիկոն Ասլանյանը, հանրային գործիչ Նարեկ Մալյանը, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը և նույն փոդքասթի հեղինակ և վարող, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը։
Բարձրախոսով կոչեր են հնչել Հայաստանում ժողովրդավարության բացակայության, իշխանության կողմից ազատ խոսքի դեմ պայքարի, քաղաքական դրդապատճառներով հանրային գործիչներին ազատությունից զրկելու մասին:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ ազատություն քաղբանտարկյալներին։
Հարակից հրապարակումներ`
- EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
- Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում. Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն
- Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան