
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, գյուղացիները պահանջում են, որպեսզի Կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Արմավիրի մարզպետարանը պատասխան տան, թե ինչն է պատճառը, որ տևական ժամանակ է՝ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր:
«Մեր համբերության բաժակը լցվել է: Ստիպած ենք դիմում այս ծայրահեղ քայլին: Չգիտենք՝ որ կառույցին դիմենք. ում դիմում ենք մեր ականջներից լապշա են կախում ու հարցը չի լուծվում: Ոռոգման ջրի համար միշտ էլ կանոնավոր վճարումները կատարել ենք, հիմա ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչև մեր հարցին հստակ պատասխան չտան»,-ասել են գյուղացիները։