Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ գումարը ներառում էր ալիմենտ, նվերներ երեխաներին և գինու արտադրության բիզնեսում դերասանուհու բաժնեմասի վաճառքից ստացված եկամուտը։ Ջոլին և Փիթը 2008 թվականին գնել էին Chateau Miraval French կոչվող ակտիվը՝ դրա համար վճարելով 60 միլիոն դոլար։ Նրանց սեփականության ընթացքում ներդրումների շնորհիվ բիզնեսի արժեքը եռապատկվել էր։
Նշվում է, որ դատավարության ընթացքում Ջոլիի փաստաբանները մեղադրել են Փիթին Ջոլիին «ֆինանսապես հյուծելու» փորձի մեջ։