Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
«Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն զբաղեցնող ղեկավարի կողմից, հետևաբար դրանք անխախտ գծեր են և վերաբերում են ՀՀ-ի անխտիր բոլոր սահմաններին։ Հետևաբար, իրանցիներն այս ուղղությամբ աշխատելու են իրենց ունեցած ողջ գործիքակազմով»,- այս մասին «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Իրանագետն ընդգծեց, որ Իրանի համար առաջնային կարևորություն ունի հատկապես Սյունիքի մարզը և, այսպես կոչված, «Զանեզուրի միջանցքի» խնդիրը, որն իրական կողմը դիտարկում է իր համար կենսական շահերի տիրույթ։
«Իրանն այն չթույլատրելու ուղղությամբ օգագործելու է իր ունեցած ողջ գործիքակազմը՝ սկսած դիվանագիտական, վերջացրած քարոզչական և ռազմական գործիքակազմով»,- ասաց Ոսկանյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին,թե առաջին անգամ ՀՀ-ն կունենա սահմանազատված սահման, Ոսկանյանն արձագանքեց․
«Յուրաքանչյուր հայտարարություն պետք է լինի խելամտության սահմանում և յուրաքանչյուր սահմանազատում պետք է լինի գործընթաց, որը վերաբերում է երկու կողմերին։ Ուզում եմ հասկանալ՝ Բերքաբերից արևելք ընկած Ջողազի ջրամբարից վերև ընկած հատվածը ՀՀ անխախտ սահմաններից ներս գտնվող հատվածը արդյո՞ք հետ է վերադարձնելու Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը։ Դատելով հաղորդագրությունից՝ ոչ, հետևաբար ուզում եմ հստակորեն արձանագրել, որ այս պահին չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում, որը բերելու է մեր պետության համար լրացուցիչ ռիսկեր, մարտահրավերներ և խնդիրներ անվտանգային տիրույթում։ Մնացած ամեն ինչը, ինչպես ասում են, հեքիաթ է»։
Ոսկանյանն ընդգծում է՝ սահմազատումն անհրաժեշտ է, սակայն դա երկկողմ գործընթաց է։ Նրա մոտ հարց է առաջանում նաև, թե ինչու՞ է այդ գործընթացը սկսվում Տավուշից։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան