Սա նշանակում է՝ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպման արդյունքների մասին.
«Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը, որով Հայաստանի պաշտպանական համակարգը կփլուզվի: Այս մասին արդեն հայտարարել է Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը:
Սա, օրինակ, նշանակում է, որ Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը»։
Նա նաև գրել է. «Ադրբեջանը փաստացի ստիպել ա, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները: Սա շատ վատ է, որովհետև ի տարբերություն մեր սահմանապահ ուժերի` Ադրբեջանի սահմանապահ զորքերը ըստ էության բանակային լիարժեք մարտական ստորաբաժանում է, ոչ թե ուղղակի պահնորդ:
«Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով»»։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
- Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը
- Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից, բայց դա չի երաշխավորում, որ ՀՀ-ի վրա նոր հարձակում չի լինի. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը