Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում երևում է, որ մի երիտասարդ տղամարդու քննչական բաժնից իջեցնում են ու մեքենա տեղափոխում սավանով։
«Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները: Մանրամասները հաջորդիվ»,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցում արձանագրել է՝ 2023 թվականի ընթացքում հասարակական դիտորդները ահազանգել են ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճի մասին, մասնավորապես՝ ոստիկանության բաժանմունքներում երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ, երբ նրանք ներկայացնում էին իրենց պաշտպանյալներին ոստիկանության բաժիններում։ Նման դեպքեր չեն եղել նախորդ տասնամյակում: Դիտորդները նաև հայտնել են ոստիկանության աշխատակիցների կողմից կալանավորների նկատմամբ ֆիզիկական և մտավոր բռնության դեպքերի մասին։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ «լավերը», «խառոշիները» հավաքվել են կայացրել դատավճիռ, Ալեն Սիմոնյանը հրապարակել է․ Քրիստինե Վարդանյանը՝ Սամվելի խոշտանգման մասին
- Հիմա ասում են՝ չէ, էլ բանտեր ընկնելով չեք պրծնելու, դուք նաև խոշտանգվելու եք․ Տաթև Վիրաբյան
- Արթուր Սաքունց. Ես զոհին քաղաքական նպատակահարմարությամբ չեմ ընտրում
- Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել
- Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
- «Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
- ՔՊ-ի նվիրատուները, Ավինյանի քարոզարշավը, ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իշխանության կասկածելի գործողությունները՝ Freedom House-ի ուշադրության կենտրոնում
- Փաստաբանի ահազանգը. Ոստիկանության Մասիսի բաժնում է քաղաքացուն խոշտանգել են