Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես.
- Մինչ ԶՃ չափումը պացիենտը պետք է հարմարավետ և հանգիստ նստած լինի շուրջ 5 րոպե, հենվի աթոռի թիկնակին, չխոսա;
- Չափումից 30 րոպե առաջ չօգտագործի սուրճ, սնունդ, ծխախոտ, չկատարի ֆիզիկական վարժություններ;
- Թևը պետք է լինի մերկ, հենված սեղանին, մանժետի չափը համապատասխանի բազկի տրամագծին;
- Ոտքերը լինեն չխաչված, հանգիստ գետնին դրված;
- Առաջին այցի ժամանակ չափել երկու ձեռքերի ճնշումները՝ հայտնաբերելու համար ձեռքերի միջև եղած հնարավոր տարբերությունը․ հետագա չափումների ժամանակ պետք է վերցնել բարձր չափված ձեռքի ցուցանիշը;
- 3 ճնշման չափումներ պետք է գրանցվեն 1-2ր ընդմիջումով, և հավելյալ չափումներ, եթե դրանք իրարից տարբերվում են 10մմ սս-ից ավել։
- Որպես ԶՃ ցուցանիշ է վերցվում վերջին երկու չափումների միջին թիվը։
Հիշենք, որ մեծահասակ բնակչության շուրջ 40 տոկոսը ունի զարկերակային գերճնշում, և
սիստոլիկ զարկերակային ճնշման 10մմ սս-ով և դիաստոլիկ զարկերակային ճնշման 5մմ սս-ով իջեցումը զարկերակային գերճնշմամբ պացիենտների մոտ նվազեցնում է
.հիմնական սիրտանոթային պատահարները` 20%-ով,
. ընդհանուր մահացությունը` 15%-ով,
. ինսուլտները` 35%-ով,
. սրտային անբավարարությունը` 40%-ով
Նույնիսկ գանգատների բացակայության դեպքում կարևոր է տարեկան մեկ անգամ այցելել ընտանեկան բժշկին` զարկերակային ճնշումը ստուգելու և հետագա բարդությունները կանխելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան