
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝ պաշտպանելով փողոցային առևտրով զբաղվողներին, որոնց ապրանքը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են առգրավել այն պատճառաբանությամբ, որ փողոցային առևտուրն արգելված է։
«Ամեն մարդ մի ձև է իր ապրուստը վաստակում։ Լա՞վ է, որ զիբիլի արկղից քջջի, զիբիլը տանի, ուտի։ Լա՞վ չէ այդ մարդն իր գումարն է վաստակում։ Ընկել եք մարդկանց հետևից, գնացեք, հողերը պաշտպանեք, Ոսկեպարը պահեք, Արցախը պահեիք, ոչ թե տասը տղամարդով մի կնոջ վրա եք հարձակվել»,- ասաց քաղաքացին՝ դիմելով քաղաքապետարանի աշխատակիցներին։